National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
28.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
25.05.2021
Երկրորդ ընթերցմամբ քննարկվեցին մի շարք օրենսդրական նախաձեռնություններ
1 / 13
Երկրորդ ընթերցմամբ քննարկվեցին մի շարք օրենսդրական նախաձեռնություններ

Պատգամավորները մայիսի 25-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկեցին ԱԺ պատգամավորներ Արթուր Դավթյանի, Աննա Կարապետյանի հեղինակած «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ ««Պետական սահմանի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվեց պատգամավոր Արթուր Դավթյանի հեղինակած ««Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ ««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական նախաձեռնությունը: Մանրամասները՝ այստեղ:

Կառավարության հեղինակած ««Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրինագծերի փաթեթը եւս քննարկվեց երկրորդ ընթերցմամբ: Մանրամասները՝ այստեղ:

ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Սիմոնյանի ներկայացմամբ երկրորդ ընթերցմամբ քննարկվեց «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը:

Պատգամավորներ Նիկոլայ Բաղդասարյանի, Վիկտոր Ենգիբարյանի, Սերգեյ Ատոմյանի, Կորյուն Մկրտչյանի, Սերգեյ Մովսիսյանի, Քրիստինե Պողոսյանի հեղինակած ««Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը նույնպես քննարկվեց երկրորդ ընթերցմամբ: Մանրամասները՝ այստեղ:

Այնուհետեւ երկրորդ ընթերցմամբ քննարկվեց Կառավարության հեղինակած ««Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Կարգավորումների մանրամասները՝ այստեղ:

Կառավարության հեղինակած ««Չափումների միասնականության ապահովման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրինագծերի փաթեթը խորհրդարանը քննարկեց երկրորդ ընթերցմամբ: Օրինագծով առաջարկվող հիմնական փոփոխությունները՝ այստեղ:

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանի ներկայացմամբ երկրորդ ընթերցմամբ քննարկվեց ««Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը:

Կառավարության հեղինակած ««Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագիծը քննարկվեց երկրորդ ընթերցմամբ: Առաջին ընթերցման մանրամասները՝ այստեղ:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվեց Կառավարության հեղինակած ««Մաքսային ծառայության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: Առաջին ընթերցման մանրամասները՝ այստեղ:

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանի ներկայացմամբ երկրորդ ընթերցմամբ քննարկվեց Կառավարության հեղինակած «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրինագիծը:

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանի ներկայացմամբ երկրորդ ընթերցմամբ քննարկվեց նաեւ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը: Մանրամասները՝ այստեղ:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Մխիթար Հայրապետյանի, Անուշ Բեղլոյանի հեղինակած ««Պետական տուրքի մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» եւ ««Լիցենզավորման մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրինագծերի փաթեթը քննարկվեց երկրորդ ընթերցմամբ: Կարգավորումների մանրամասները՝ այստեղ:

Պատգամավորներ Նիկոլայ Բաղդասարյանի, Նարեկ Ղահրամանյանի, Վիկտոր Ենգիբարյանի, Հայկ Ցիրունյանի, Հովիկ Աղազարյանի եւ Գեւորգ Պապոյանի հեղինակած ««Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից օրինագծերի փաթեթը եւս քննարկվեց առաջին ընթերցմամբ: Մանրամասները՝ այստեղ:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am